Ավտովարկավորման շահավետ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին

10.07.2020, 16:13
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ պայմաններ և վարկի ձևակերպման արագ ու հարմարավետ գործընթաց՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից
Ավտովարկավորման շահավետ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ պայմաններ և վարկի ձևակերպման արագ ու հարմարավետ գործընթաց՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Վարկի տրամադրման որոշման կայացումը կատարվում է առավելագույնս կարճ ժամկետներում, պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ, իսկ գործարքի ձևակերպման համար նոտարական վավերացում չի պահանջվում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հայաստանյան շուկայում աննախադեպ ծառայություն` վարկային հայտի ներկայացումից ոչ ավել, քան 30 օր առաջ ՀՀ ներկրված ավտոմեքենաների վարկավորում։

Հոգ տանելով իր հաճախորդների մասին, վարկի գործողության ողջ ընթացքում Բանկն իրականացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն, որոշ դեպքերում նաև հաճախորդի անձնական ապահովագրություն:

Վարկառուի ամսական վարկային բեռը նվազեցնելու նպատակով՝ Բանկն առաջարկում է նաև ավտովարկերի գնում ՀՀ այլ բանկերից և վարկային կազմակերպություններից, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդին տեղափոխել իր գործող ավտովարկը ՎՏԲ-Հայաստան Բանկ և զգալիորեն կրճատել ամսական վարկային բեռը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավտովարկ կարող եք ձևակերպել սկսած 10% կանխավճարից, տարեկան 12% -14% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 18% -24%), 500.000-ից 28 միլիոն ՀՀ դրամի չափով, 1-ից մինչև 5 տարի մարման ժամկետով:
Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան բոլոր ՀՀ ռեզիդենտները։

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` www.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–