632.6
7.11
524.33
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ավտոմատացված տեղեկատվական համակարգը՝ կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի շրջանառության դեմ. ՊԵԿ-ը գործարկել է «Վիրտուալ պահեստ»

11:37
28 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեն, հանրապետություն ներմուծվող և շուկայում փորձաքննություն չանցած կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի շրջանառությունը կանխելու նպատակով, գործարկել է «Վիրտուալ պահեստ» համակարգը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Դեղերի ներմուծման և իրացման փուլերի համար ստեղծված մի շարք տեղեկատվական համակարգերը սպասարկվում են հենց ՊԵԿ-ի կողմից և ավտոմատացված «Վիրտուալ պահեստը» ևս կոմիտեի նախաձեռնությամբ համատեղ նախագծել են Պետական եկամուտների կոմիտեի և Առողջապահության նախարարության փորձագետները: 

«Նոր համակարգն անցել է թեստային բոլոր փորձարկումները և պատրաստ է իրական միջավայրում ներդրմանը։ «Վիրտուալ պահեստը» ներկայացվել է դեղերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Շնորհանդեսին մասնակցել են նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Անվտանգության խորհրդի, Առողջապահության նախարարության ներկայացուցիչները և ոլորտի մասնագետները: Միջոցառմանը դիտարկվել են համակարգի առանձնահատկությունները։

Ծրագրային լուծումներով նոր համակարգը լիարժեք հսկողություն կապահովի դեղերի շրջանառության նկատմամբ ամբողջ շղթայում՝ ներմուծումից մինչև սպառում: Այն կապ է հաստատում դեղերի ներմուծման և իրացման ամբողջ ցիկլի ընթացքում կիրառվող համակարգերի միջև և համադրելով այդ համակարգերի տվյալները, տնտեսվարողին թույլատրում կամ մերժում է դեղի իրացումը ներքին շուկայում: 

Իրացումից առաջ՝ պիտակավորման փուլում, տնտեսվարողը մուտքագրում է նաև «Ազգային մեկ պատուհանում» ստացված ներմուծման հավաստագիրը, ինչով փաստում է, որ դեղը փորձաքննություն է անցել և համապատասխանում է անվտանգային չափանիշներին: Տեղեկատվական համակարգում ստուգվում է նաև տնտեսվարողների մոտ դեղերի մնացորդների փաստացի առկայությունը: Պիտակավորումը թույլատրվում է միայն փորձաքննություն անցած քանակների սահմաններում: 

Իսկ սպառողներին նոր համակարգով հնարավորություն կընձեռվի դեղ ձեռք բերելիս անմիջապես ստուգել փորձաքննության ընթացքում հավաքագրված տվյալները՝ դեղերի գրանցված անվանումը, արտադրող երկիրը, սերիա համարը և, որ ամենակարևորն է՝ պիտանելիության ժամկետը, արդյո՞ք համապատասխանում են տուփի վրայի տեղեկատվությանը: 

Նոր համակարգի ներդրման արդյունքում ապահովվում է ներմուծված և իրացվող յուրաքանչյուր տուփ դեղի հետագծելիությունը:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
17 Փետրվարի 2021
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում ռազմագերիների վերադարձի պարտավորությունը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում ռազմագերիների վերադարձի պարտավորությունը
19:01
17 Փետրվարի 2021
Գևորգ Պետրոսյանի դուրս գալու պատճառը, ռուսերենը պաշտոնական լեզու` Արցախում, և Վ.Սարգսյանի պատասխանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պետրոսյանի դուրս գալու պատճառը, ռուսերենը պաշտոնական լեզու` Արցախում, և Վ.Սարգսյանի պատասխանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:15
17 Փետրվարի 2021
«Հայփոստն» իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները
«Հայփոստն» իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները
18:12
17 Փետրվարի 2021
ՀՀ նախագահը նախատեսում է հրավիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ
ՀՀ նախագահը նախատեսում է հրավիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ
13:58
17 Փետրվարի 2021
Հայտնաբերվել է Երևանի Օղակաձև այգում գտնվող Հոլոքոստի և Ցեղասպաության զոհերի հուշարձանը պղծած անձը
Հայտնաբերվել է Երևանի Օղակաձև այգում գտնվող Հոլոքոստի և Ցեղասպաության զոհերի հուշարձանը պղծած անձը
11:23
17 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3431 թեստ, հաստատվել է 206 նոր դեպք, 128 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3431 թեստ, հաստատվել է 206 նոր դեպք, 128 մարդ առողջացել է
10:57
17 Փետրվարի 2021
ՊՆ–ն պարզաբանում է զինգրքույկում Արցախյան պատերազմին մասնակցելու մասին գրառում կատարելու կարգը
ՊՆ–ն պարզաբանում է զինգրքույկում Արցախյան պատերազմին մասնակցելու մասին գրառում կատարելու կարգը
10:15
17 Փետրվարի 2021
Նախատեսվում էր ձեռք բերել 2500 անօդաչու. Սարգսյանը պատասխանել է գործող իշխանությունների մեղադրանքներին
Նախատեսվում էր ձեռք բերել 2500 անօդաչու. Սարգսյանը պատասխանել է գործող իշխանությունների մեղադրանքներին
21:01
16 Փետրվարի 2021
Լուրեր են շրջանառվում դպրոցների ֆինանսավորումը 10-15%–ով կրճատելու մասին. ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Լուրեր են շրջանառվում դպրոցների ֆինանսավորումը 10-15%–ով կրճատելու մասին. ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
19:14
16 Փետրվարի 2021
ՄԻՊ Արման Թաթոյանը Կապան համայնքի գյուղերում է, քննարկվում են անվտանգության, արոտավայրերի օգտագործման հարցեր (ՖՈՏՈ)
ՄԻՊ Արման Թաթոյանը Կապան համայնքի գյուղերում է, քննարկվում են անվտանգության, արոտավայրերի օգտագործման հարցեր. ՖՈՏՈ
19:10
16 Փետրվարի 2021
10 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում
10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում
18:59
16 Փետրվարի 2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում, բուք, ջերմաստիճանը կնվազի 13–16 աստիճանով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում, բուք, ջերմաստիճանը կնվազի 13–16 աստիճանով