530.17
7.45
476.34
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ավելի քան 54մլն դրամ. Սերժ Սարգսյանի եղբայրը վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնյաների հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառած վնասը

19:50
27 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ վերջինիս պաշտպանի կողմից համացանցում հրապարակում է տարածվել` մեղադրանքի ոչ ճիշտ որակված լինելու վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

«Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը) հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների փոխկապակցված համակցությամբ՝ 2019թ. սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

2019 թվականի սեպտեմբերի 25-ին ստացվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը՝ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և վերջինիս ավելի ծանր հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու մասին, որի հիման վրա նախատեսվում է փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար:

«Միաժամանակ հայտնվում է, որ նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝  Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:59
20 Հոկտեմբերի 2019
Ուշադրություն` ստուգումներ. կերակրի աղի շուկայում մի շարք խախտումներ են հայտնաբերվել
Ուշադրություն` ստուգումներ. կերակրի աղի շուկայում մի շարք խախտումներ են հայտնաբերվել:
22:47
19 Հոկտեմբերի 2019
Aurora Prize-2019-ի հաղթող է ճանաչվել Միրզա Դինային
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային:
21:15
19 Հոկտեմբերի 2019
«Երևանի այցեքարտը». Մայրաքաղաքի բնակիչները նշել են քաղաքի` իրենց ամենասիրելի խորհրդանիշները (ՖՈՏՈ)
Breavis կենտրոնը կազմել է Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշների վարկանիշը երևանցիների շրջանում անցկացված հարցման հիման վրա:
15:27
19 Հոկտեմբերի 2019
Հերթական նորարարությունն առողջապահությունում. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է հերթական նորարարության մասին առողջապահության ոլորտում։
12:37
19 Հոկտեմբերի 2019
ՀՀ–ում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում
Հայաստանում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում։
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։