ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2021թ.–ի պետբյուջեի խորհրդարանական լսումների ժամանակ մեկնաբանել է ջրծաղիկի տարածման դեպքերը։
«2020թ.–ին մենք ունեցել ենք բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` ջրծաղիկի կտրուկ նվազում։ 2021թ.–ին և հիմա մենք վերադառնում ենք մինչկովիդային համաճարակաբանական իրավիճակին, որը, 2020թ.–ի համեմատ, բարձր է, բայց ընդհանուր համատեքստում գտնվում է մեր երկրի համար սեզոնային ակտիվության նորմայի սահմաններում», – պարզաբանեց նա։
Ավանեսյանն ընդգծեց, որ համաճարակաբանական իրավիճակի մոնիտորինգը շարունակվում է ամենօրայ ռեժիմում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում