Աշունը վերադառնում է Հայաստան. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

12.09.2022, 15:11
Աշունը վերադառնում է Հայաստան. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Աշունը վերադառնում է Հայաստան. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 14-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ արագությամբ:

 - рис.1

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

 - рис.2

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ին, 13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:–0–