Աշտարակում գլխի ծանր վնասվածք ստացած 12–ամյա երեխայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել

07.05.2019, 09:25
Աշտարակում գլխի ծանր վնասվածք ստացած 12–ամյա երեխայի  վիրահատությունը բարեհաջող է ավարտվել:
Աշտարակում գլխի ծանր վնասվածք ստացած 12–ամյա երեխայի  վիրահատությունը բարեհաջող է ավարտվել

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Աշտարակում գլխի ծանր վնասվածք ստացած 12–ամյա երեխայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել։ Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Ինչպես նախօրեին հայտնել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,  ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։

«Այսօր Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող ավարտվեց: Մնում է լավագույնը հուսալ ու սպասել ... Աստված օգնական ...» , – գրել է Դավիթ Գևորգյանը։–0–