Արսեն Թորոսյանը նշանակվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
18.01.2021,
17:49
Արսեն Թորոսյանը նշանակվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշանակվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին։
ՀՀ նախագահի այսօրվա հրամանագրով, Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից։ Նախարար նշանակվեց Անահիտ Ավանեսյանը։–0–