Պաշտոնական. Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, նախարար նշանակվեց Անահիտ Ավանեսյանը
18.01.2021,
17:14
Պաշտոնական. Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, նախարար նշանակվեց Անահիտ Ավանեսյանը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի այսօրվա հրամանագրով, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ազատել առողջապահության նախարարի պաշտոնից», – նշվում է նախագահի հրամանագրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար։
Ավանեսյանը առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել 2018թ.–ի մայիսի 25–ին։–0–