Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
06.08.2020,
19:25
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել:
Այս տեղեկությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից։ Նա հայտնեց, որ վարույթն արդեն իրականացվում է և գտնվում է հետազոտման փուլում և որ Թորսյանը դրա մասին տեղեկացվել է նախօրեին։
Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի դիմումը: Նա հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է ընդհանուր հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր։
Ղազարյանը տեղեկացրել է նաև, որ «Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանը։ 2016 թվականի հունվարի 20-ից 2017թվականի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնում եղել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, այնուհետև 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը տնօրեն է հանդիսացել Արսեն Թորոսյանը։
Լրագրողը խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը:
Հանձնաժողովը որոշում է կայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել վարույթ:
Որոշման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Առողջապահության նախարարության անդրադարձը
Հարուցված վարույթի առթիվ ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ նախարար Արսեն Թորոսյանը և նախարարությունը բազմիցս անդրադարձել են այս հարցին, որը նախկինում ևս բարձրացվել էր ԶԼՄ-ներում:
«Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է»,-գրել է նա։
Նրա խոսքով՝ այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն դրա իրավունքը:
«Ուզում նաև եմ տեղեկացնել, որ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է նման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար»,- նշել է մամուլի քարտուղարը։
Նիկողոսյանը հայտնել է, որ նախարարը կամ նրա ներկայացուցիչը հանձնաժողովում կներկայացնի իր փաստարկները, եթե դրա կարիքը լինի:-0-