583.52
6.75
493.17
+21
Եղանակը Երևանում
Հայ

Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ

17:49
07 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Հայաստանի Արմավիր մարզի ք․ Արմավիրի Մշակույթի տանը բացվեց երրորդ «Ռուսական կենտրոնը», հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

«Ռուսական կենտրոնը» հարուստ գրադարանով ինքնատիպ հարթակ է, որտեղ նախատեսվում է անցկացնել տարբեր սեմինարներ, հանրային դասախոսություններ, ցուցահանդեսներ, կինոդիտումներ և, որ ամենակարևորն է, այստեղ կկազմակերպվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ տարբեր տարիքային խմբերի համար: Կենտրոնի ֆինանսական աջակիցն է ՎՏԲ-Հայաստան Բանկը։

Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, Հայաստանի Արմավիր մարզի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

«Աջակցությունը մշակույթի և կրթության զարգացմանը ՎՏԲ-Հայաստան Բանկի սոցիալական գործունեության կարևորագույն ուղղություններից է: Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և հույս ունենք, որ կենտրոնն արդյունավետ զարգացում կունենա: Իսկ լավագույն ուսանողների առջև ՎՏԲ-Հայաստան Բանկը բացում է իր դռները Բանկի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում վերապատրաստման և ուսումնական պրակտիկայի մասնակցելու համար, ինչը հնարավորություն կտա նոր սերնդին գիտելիքներ ստանալ բանկային և ֆինանսական աշխարհի վերաբերյալ:», - նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը։

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն անձամբ շնորհակալություն հայտնեց ՎՏԲ-Հայաստան Բանկին ցուցաբերած աջակցության համար և խորհրդանշական նվեր շնորհեց պարոն Իվան Տելեգինին։ «Մենք ընդլայնում ենք ռուսական կենտրոնների աշխարհագրությունը և ցանկանում ենք նման կրթական հարթակներ ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում։ Միայն կրթությամբ կարելի է ունենալ զարգացած պետություն։ Այստեղ կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, ինչը կօգնի բարելավել լեզվի մակարդակն ու ամրապնդել ռուս և հայ ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը», - ասաց Վահրամ Կարապետյանը։

Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցության՝ կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։

Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանության, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։   

Ռուսերենի անվճար դասընթացների նախորդ շրջափուլի մասնակիցներին հյուրերի կողմից շնորհվեցին երկամսյա կուրսերն ավարտելու հավաստագրեր: Երեխաները հյուրերին ներկայացրեցին բաց դաս՝ գեղեցիկ մատուցելով ստացված գիտելիքները։

Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացված երրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է ք․Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում, երկրորդը՝ ք․Վանաձորում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:55
09 Սեպտեմբերի 2021
Ո՞ր ոլորտներին է վերաբերում հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ԱՆ–ն պարզաբանում է
ԱՆ–ն պարզաբանում է, թե ո՞ր ոլորտներին է վերաբերում հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը
15:37
09 Սեպտեմբերի 2021
Բլոկի անվան դպրոցի`արդեն նախկին տնօրենը ձերբակալվել է. տնօրենի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով
Բլոկի անվան դպրոցի`արդեն նախկին տնօրենը ձերբակալվել է. տնօրենի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով
15:25
09 Սեպտեմբերի 2021
ԱՆ–ն զգուշացնում է. Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում (ԳՐԱՖԻԿ)
ԱՆ–ն զգուշացնում է. Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում.ԳՐԱՖԻԿ
15:15
09 Սեպտեմբերի 2021
Armenia ավիաընկերությունը դեպի Մոսկվա և Թբիլիսի ամենօրյա չվերթեր կգործարկի
Armenia ավիաընկերությունը կգործարկի ամենօրյա չվերթեր Երևանից դեպի Մոսկվա և Թբիլիսի
13:18
09 Սեպտեմբերի 2021
Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովը հեռանում է. նրան կփոխարինի Կոսոբոկովը
Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովը հեռանում է. նրան կփոխարինի Կոսոբոկովը
12:23
09 Սեպտեմբերի 2021
10 ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա ջուրը» զգուշացնում է.10 ժամ ջուր չի լինի
10:52
09 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 587 դեպք, 529 մարդ առողջացել է, 14 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 587 դեպք, 529 մարդ առողջացել է, 14 մարդ մահացել է
15:48
08 Սեպտեմբերի 2021
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես Երևանում կնշեն Անկախության օրը ու խոստացավ «մասշտաբային և գունեղ տոնակատարություն»
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես Երևանում կնշեն Անկախության օրը ու խոստացավ «մասշտաբային և գունեղ տոնակատարություն»
14:09
08 Սեպտեմբերի 2021
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ.ինչպես են երկու հայ գերիները վերադառնում Հայաստան (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ.ինչպես են երկու հայ գերիները վերադառնում Հայաստան.ՎԻԴԵՈ
13:49
08 Սեպտեմբերի 2021
Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն.Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի օրինակները
Ստիպել են ուղղակի տանել ցավը, հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա խփելով
13:11
08 Սեպտեմբերի 2021
Փաշինյանն առողջապահության նախարարի տեղակալ է նշանակել
Փաշինյանն առողջապահության նախարարի տեղակալ է նշանակել
12:26
08 Սեպտեմբերի 2021
Հայաստանում կլինեն երկար հանգստյան օրեր Անկախության օրվա կապակցությամբ
Հայաստանում կլինեն երկար հանգստյան օրեր Անկախության օրվա կապակցությամբ