626.94
6.79
522.23
+16
Եղանակը Երևանում
Հայ

«Արմավիր» ՔԿՀ–ի աշխատակիցը կաշառքի դիմաց փորձել է թմրամիջոց փոխանցել դատապարտյալին. ԱԱԾ–ի բացահայտումը

12:04
08 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ ծառայության աշխատակիցների գործուն աջակցության շնորհիվ բացահայտվել են խոշոր չափերով թմրա­մի­ջոց­ների ապօ­րինի շրջանառության, կաշառք տալու և ստանալու դեպքեր, ինչպես նաև կանխվել է քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձի կողմից քրեակատարողական հիմնարկի տարածք խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրումը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն: 

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ Ս.Հ.-ն, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության կապիտանի հատուկ կոչում, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 18-ի թիվ 270-ն որոշման պահանջները, փորձել է oժանդակել խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն, դրա դիմաց ստացել է կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: 

Պարզվել է, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ի խնդրանքով, շահադիտական դրդումներից ելնելով, 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտակայքում Վ. Խ.-ի մորից՝ Մ. Մ.-ից, ստացել է ընդհանուր խոշոր չափերով՝ 0.5928 գրամ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, 0.15 գրամ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ  պարունակող դեղահատեր, ինչպես նաև 8.56 գրամ հաստատուն քաշով զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ նշված խոշոր չափի թմրամիջոցներն «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ին փոխանցելու համար, Մ. Մ.-ից ստացել է 25 հազար ՀՀ դրամ կաշառք։ 

2020 թվականի սեպտեմբերի 2-ի առավոտյան Ս. Հ.-ն «Արմավիր» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում բռնվել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից, ովքեր անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերել ու վերցրել են իր կողմից՝ Մ. Մ.-ից ստացած թմրամիջոցները, որից հետո վերջիններս հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն: 

«Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Ս.Հ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես  խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Մ.Մ-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք  քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:29
21 Ապրիլի 2021
Ընդդիմությունն ակցիա է կազմակերպել կառավարական առանձնատան մոտ, տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր (ՎԻԴԵՈ)
Ընդդիմությունն ակցիա է կազմակերպել կառավարական առանձնատան մոտ, տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր. ՎԻԴԵՈ
21:47
21 Ապրիլի 2021
Աննա Հակոբյանի հրամանը ԱԱԾ-ին,Փաշինյանը վրեժ է լուծում սյունեցիներից,զինծառայողն էլ ինքնասպան է եղել. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Աննա Հակոբյանի հրամանը ԱԱԾ-ին,Փաշինյանը վրեժ է լուծում սյունեցիներից,զինծառայողն էլ ինքնասպան է եղել. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
19:04
21 Ապրիլի 2021
Փաշինյանն իրավապահ մարմիններից պահանջել է կոշտ կերպով արձագանքել Մեղրիում տեղի ունեցած միջադեպին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն իրավապահ մարմիններից պահանջել է կոշտ կերպով արձագանքել Մեղրիում տեղի ունեցած միջադեպին. ՎԻԴԵՈ
16:48
21 Ապրիլի 2021
«Մեղրիի միջանցք չի լինելու». Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը, ով այցով գտնվում է Սյունիքում, սյունեցիների հետ զրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք լինելու է միջանցք Մեղրիի միջով Ադրբեջանի համար. ՎԻԴԵՈ
16:20
21 Ապրիլի 2021
Զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ. հայտնի է հոդվածը
Զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ. հայտնի է հոդվածը
12:20
21 Ապրիլի 2021
Մեղրիի բնակիչները դիմավորեցին Փաշինյանին սուլոցներով և վիրավորանքներով (ՎԻԴԵՈ)
Մեղրիի բնակիչները դիմավորեցին Փաշինյանին սուլոցներով և վիրավորանքներով. ՎԻԴԵՈ
11:13
21 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1033 նոր դեպք, 583 մարդ առողջացել է, 25 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1033 նոր դեպք, 583 մարդ առողջացել է, 25 մարդ մահացել է
10:58
21 Ապրիլի 2021
Փաշինյանը սահմանամերձ Մեղրիում է, իրավիճակը շատ լարված է. ՈւՂԻՂ
Փաշինյանը սահմանամերձ Մեղրիում է, իրավիճակը շատ լարված է. ՈւՂԻՂ
10:15
21 Ապրիլի 2021
Երևանում 8,6 մետրանոց նոր ավտոբուսներ են երթևեկելու (ՖՈՏՈ)
Երևանում 8,6 մետրանոց նոր ավտոբուսներ են երթևեկելու.ՖՈՏՈ
23:20
20 Ապրիլի 2021
Կրակում են և′ գիշերը, և′ ցերեկը. ադրբեջանցի զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել Սյունիքի գյուղերի մոտ (ՖՈՏՈ)
Կրակում են և′ գիշերը, և′ ցերեկը. ադրբեջանցի զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել Սյունիքի գյուղերի մոտ. ՖՈՏՈ
23:00
20 Ապրիլի 2021
Տավուշցի երեխայի մահվան պատճառը, Փաշինյանը նոր ծրագի՞ր ունի և Օնիկ Գասպարյանի արձագանքը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Տավուշցի երեխայի մահվան պատճառը, Փաշինյանը նոր ծրագի՞ր ունի և Օնիկ Գասպարյանի արձագանքը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
21:35
20 Ապրիլի 2021
Հայաստանում COVID-19–ից մահացածների 57% -ը տղամարդ է, 43%–ը` կին. ԱՆ–ն հրապարակել է թարմացված տվյալներ` ըստ սեռի և տարիքի
Հայաստանում COVID-19–ից մահացածների 57% -ը տղամարդ է, 43%–ը` կին. ԱՆ–ն հրապարակել է թարմացված տվյալներ` ըստ սեռի և տարիքի