Արկեր են ընկել Կեչուտի ջրամբարի վրա, վնասվել է Ջերմուկի ճոպանուղին, էլեկտրագծեր. ԱԻ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գրանցված վնասները

16.09.2022, 12:04

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների թիվը:

«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա է երկու արկ ընկել, վնասվել են Ջերմուկի ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և անձնական օգտագործման մեքենաներ ու այլ գույքեր: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանում: Ադրբեջանի ռմբակոծության հետևանքով վնասվել են շտապօգնության մեքենաներ: Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով ցորենի և գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ»,- ասաց Փամբուխչյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ բոլոր վնասները մանրամասն կգույքագրվեն, որի նպատակն է կառավարության կողմից միջոցների տրամադրումը լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:–0–