«Արի տենամ՝ ինչ ես անում». թեժ կրքեր ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)

17.01.2022, 13:37
«Արի տենամ՝ ինչ ես անում».  թեժ կրքեր ԱԺ–ում. ՎԻԴԵՈ
«Արի տենամ՝ ինչ ես անում».  թեժ կրքեր ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ նիստն ընդմիջվեց միջադեպի պատճառով։

Загружается новость ... "Лево"

ԱԺ փոխնախագահ Հակոբ Աշակյանն անդրադարձավ «Թուրքիայի ազդեցության գործակալի» մասին հայտարարություններին:

«Ես ուզում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը բերել, կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ ձեր շուրջը նայել, և ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերել», - ասաց Արշակյանը։

Տեղից խոսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, որին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց:

«Ձեր խմբակցությանն ես արդեն կոչ եմ անում` հանգստացեք։ Կանեմ էն, ինչ որ կուզեմ, տիրություն արեք», – հունից դուրս գալով ասաց Ռուբինյանը։

Դրանից հետո Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, իրավիճակը թեժացավ։–0–