Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթ Արցախի մեր հայրենակիցների համար

13.10.2023, 15:38
Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական գործարքներին ձեր հասանելիությունը և հարմարավետությունը ապահովելու համար
Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթ  Արցախի մեր հայրենակիցների համար

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի սիրելի հայրենակիցներ, Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական գործարքներին ձեր հասանելիությունը և հարմարավետությունը ապահովելու համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Բանկի ծառայությունների փաթեթը ներառում է՝

  •  Arca Classic տեսակի վճարային քարտ՝ ա նվճար,
  • Քարտի սպասարկումը գործողության ամբողջ ժամանակահատվածում՝ անվճար,
  • Օ% կանխիկացման վճար Արդշինբանկի և Ակբա բանկի բոլոր բանկոմատներում,
  • Արդշինբանկ մոբայլ բանկինգ անվճար հավելված:

Ծառայությունների փաթեթից օգտվելու համար խնդրում ենք այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ

Այն դեպքում, երբ արդեն ունեք գործող քարտ Բանկում, կարող եք ստանալ նաև նոր քարտ՝ վերևում նշված պայմաններով: 

Նշենք նաև, որ Պետական աջակցության գումարները ևս կարող են փոխանցվել Բանկում ձեր արդեն գործող կամ նոր բացված քարտին, որը կարող եք ստուգել նաև Արդշինբանկի մոբայլ բանկինգ հավելվածով: 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բանկը կատարել է փոփոխություններ Բանկի «Ստեփանակերտ» և  «Վարանդա» մասնաճյուղերից ստացված ձեր վարկերի/վարկային գծերի (այսուհետ միասին նաև՝ Վարկ) (բացառությամբ՝ հիփոթեքային վարկերի) սպասարկման պայմաններում՝

  • Վարկի ժամկետանցման դեպքում մայր գումարի ժամկետանց մասի նկատմամբ կիրառվում է վարկի անվանական տոկոսադրույքը, իսկ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ չի կիրառվում:
  • Ոսկու գրավով ապահովված վարկերի դեպքում՝ ոսկյա իրերը հաճախորդի պահանջով վերադարձվում է վերջինիս՝ առանց որևէ նախապայմանի կամ վարկի լրիվ մարման փաստի: Ընդ որում, տվյալ դեպքում վարկը շարունակում է գործել Բանկում:

   Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:–0–