411.92
6.46
395.35
+5
Եղանակը Երևանում
Հայ

Արդշինբանկն աջակցում է հայկական ջազի զարգացմանը

11:11
31 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Արդշինբանկը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը կնքել են համագործակցության պայմանագիր, որով բանկը ֆինանսական աջակցություն կտրամադրի նվագախմբին, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի խոսքով՝ Արդշինբանկի համար արվեստի աջակցությունը և մշակութային ժառանգության պահպանությունը Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից են։

«Մշակույթի միջոցով հասարակության հետ համագործակցությունը հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից է, քանի որ մշակույթի միջոցով են փոխանցվում նաև մարդկային հիմնական արժեքները։ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համագործակցությունը մեծ պատասխանատվություն է Բանկի համար։ Մեր համագործակցության հիմնական նպատակն է աջակցել բարձր ջազի իրական վարպետներին։ Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում կստեղծվեն նոր արժեքներ, որոնք կնպաստեն մեր մշակութային տարածքի զարգացմանը»,- իր խոսքում նշել է Արտակ Անանյանը։

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը պարզաբանում է.

«Հայաստանի պետական ջազ նվագախումբն իր ավելի քան 80-ամյա գործունեության ընթացքում թե՛ Խորհրդային Հայաստանի, թե՛ Հայաստանի Հանրապետության մշակութային պատմության մեջ բազմաթիվ արժեքավոր էջեր է ավելացրել։ Նվագախումբն այսօր շարունակում է իր ակտիվ ստեղծագործական կյանքը՝ սպասված լինելով աշխարհի լավագույն բեմերում, իսկ Հայաստանում՝ համագործակցելով համաշխարհային համբավ ունեցող տաղանդավոր արտիստների հետ։ Սակայն նվագախմբի նպատակը միայն անցյալում ստեղծված արժեքները պահպանելը կամ արևմտյան մշակույթի սիրահարներին ջազ երաժշտություն մատակարարելը չէ։ Նվագախումբը կրթում է սերունդներ, փոխանցում արժեքներ, սահմանում է մշակութային որակների նշաձողեր, և այս ամենը՝ ջազին այնքան հատուկ ազատ շնչով։
Ազատությունը, սակայն, արտահայտվում է միայն ստեղծագործական մղման մեջ, իսկ իրագործման մեջ այն հեշտությամբ սահմանափակվում է, երբ չկան բավարար ֆինանսական միջոցներ։ Մեր գործընկերոջ՝ Արդշինբանկի օգնությունն անգնահատելի է նվագախմբի ֆինանսական ծախսերի կառավարման գործում։ Արդյունքում մենք կկարողանանք Հայաստանում պահել լավագույն մասնագետներին և երաժիշտներին, որոնք արդեն իսկ բազմաթիվ հրավերներ ունեն արտերկրից, սակայն չեն արտագաղթում՝ հավատալով մեր երկրի ներուժին»։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:17
01 Դեկտեմբերի 2022
Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է (ՎԻԴԵՈ)
ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել․ արդեն գործող 17 բանկերին է միացել Ֆասթ Բանկը. ՎԻԴԵՈ
19:43
01 Դեկտեմբերի 2022
Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա. Պապիկյան
Պաշտպանության նախարարը խոսել է լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգի մասին
12:56
01 Դեկտեմբերի 2022
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
12:01
01 Դեկտեմբերի 2022
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
11:35
01 Դեկտեմբերի 2022
Արդշինբանկն անցկացնում է ակցիա 10000 դրամ դրամական փոխանցում կատարող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդի համար
Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար
21:29
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
21:15
30 Նոյեմբերի 2022
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
20:41
30 Նոյեմբերի 2022
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
20:28
30 Նոյեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
17:34
30 Նոյեմբերի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:53
30 Նոյեմբերի 2022
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը