ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հաղորդմամբ, Ամասիայի և Անիի տարածաշրջաններում, Արթիկ, Տաշիր և Ստեփանավան քաղաքներում այս պահին տեղում է ձյուն:
Աշոցքի տարածաշրջանում բուք է։
Ամասիայում և Աշոցքում տեղացող ձյան տեսանյութեր է հրապարակել ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ:
Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև բուք:-0-