Արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել

13.03.2023, 12:41
Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել, այդ թվում` ստի դետեկտոր
Արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել, այդ թվում` ստի դետեկտոր (պոլիգրաֆ)։ Այս մասին երկուշաբթի հայտնել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։ Նաև հատուկ սարքավորում ենք ձեռք բերել, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար», – հայտարարեց Մինասյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Բացի այդ, նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ։–0–