439.41
4.47
403.94
+8
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ

13:36
30 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի դիրքերը պաշտպանող ժամկետային զինծառայողների ծնողները հերթական ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։

Նրանք հայտարարել են, որ չեն ուզում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք ամեն օր ժամը 12։00–ին հավաքվում ենք այստեղ, քանի որ գրասենյակ չունենք պետք է ինչ–որ տեղ հավաքվենք` մեր գործողությունները համակարգելու համար», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Загружается новость ... "Лево"

Նա նշել է, որ այսօր նրանք չեն ուզում հանդիպել Փաշինյանի հետ, քանի որ ավելի վաղ հանդիպել են պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Կինն ընդգծել է, որ ծնողներին հուզող բոլոր հարցերին լիազորված է պատասխանել միայն պաշտպանական գերատեսչությունը, այդ պատճառով հետագա պահանջների դեպքում դրանք կուղարկվեն ՊՆ, այլ ոչ թե կառավարություն։

«Այսօր մեր գործողություններն են կրկին իրազեկել ծնողներին արդյունքների մասին, հասկանալ, թե մեր երեխաների մասին ինչ տեղեկություններ կան, խախտվում են ձեռք բերված պայմանավորվածությունները, թե ոչ։ Պաշտպանության նախարարը մեզ ասել է, որ կարող ենք համագործակցել նրանց հետ, և հանդիպումները կլինեն շարունակական», – ասել է նա։

Ակցիայի մեկ այլ մասնակից նշել է, որ նրանք կոչ են անում, որ պատերազմին մասնակցած զինծառայողները, ովքեր պետք է զորացրվեին հունվարին, վերադառնան տուն մեկ ամիս շուտ։

Նշենք, որ Արցախի դիրքերը պաշտպանող ժամկետային զինծառայողների ծնողները վերջին շրջանում բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի մոտ` պահանջելով, որպեսզի նրանց երեխաները վերադառնան Հայաստան։

Ծնողները նշում են, որ իրենց երեխաները մինչ օրս գտնվում են Արցախում և հակառակորդի կողմից հարձակման դեպքում ոչ ոք չի երաշխավորի նրանց անվտանգությունն ու վերադարձը։

Նոյեմբերի 28–ին ծնողների հետ է հանդիպել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ ՊՆ–ում խոստացել են 10–օրյա արձակուրդ զինծառայողների համար և զորակազմի աստիճանական փոփոխություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը