Արցախցի պատգամավորները միջնորդություն են ներկայացրել` վերանայելու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի խափանման միջոցը
06.09.2022,
14:27
Արցախցի պատգամավորները միջնորդություն են ներկայացրել` վերանայելու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի խափանման միջոցը
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, Արգիշտի Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։
Միջնորդությունը ստորագրել է 24 պատգամավոր։
Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար։ Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել 44–օրյա պատերազմում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Նա կալանավորվել է։–0–