Արարատ Միրզոյանին հեռուստացույց են նվիրել (ՖՈՏՈ)

28.03.2019, 13:24
Արարատ Միրզոյանին հեռուստացույց են նվիրել:
Արարատ Միրզոյանին հեռուստացույց են նվիրել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Այլընտրանք» ՀԿ–ն նվեր է մատուցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը Այլընտրանք հասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով», – գրել է ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը Facebook–յան իր էջում։

Հիշեցնենք, որ նախօրեին Միրզոյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ նա ցանկացել է ապառիկով հեռուստացույց գնել, սակայն իրեն մերժել են, քանի որ ԴԱՀԿ-ն իր հաշիվների վրա կալանք է դրել։–0–