414.12
4.76
387.28
+22
Եղանակը Երևանում
Հայ

Առաջիկայում կորոնավիրուսի թվերի շարունակական աճ ենք կանխատեսում.Փաշինյան

13:34
03 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված 1 543 քաղաքացի է հոսպիտալացված, որոնցից պատվաստված են 256-ը կամ 16.6 %-ը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  Նրա խոսքով՝ ակնհայտ է պատվաստման էական ազդեցությունը վարակվածների նկատմամբ:

«Առաջիկայում մենք թվերի շարունակական աճ ենք կանխատեսում: Մենք ունենք որոշակիի ալգորիթմներ, սակայն հույս ունենք, որ մեր կանխատեսած նշաձողից ավելի բարձր չեն լինի թվերը: Եվ հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի պատշաճ ձևով այս ալիքին ևս դիմակայենք»,-ասաց Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին նշեց, որ օրական դրական թեստերի շրջանակներում ունեն 4% հոսպիտալացման կարիք, բժշկական համակարգը դեռևս լարված ռեժիմով է աշխատում։

«Հիվանդացությունից հետո պետք է երեք ամիս անցնի պատվաստման համար, այդ պատճառով էլ պատվաստման գործընթացն իրենց դեպքում մի փոքր կերկարի: Իսկ հանրապետությունում 18 տարեկանից բարձր առաջին պատվաստումը ստացել է 46.3%-ը, իսկ ամբողջական պատվաստում 37%-ն է ստացել»,-ասաց Ավանեսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ պատվաստման տոկոսը շատ ցածր է, և պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի այն աճի։ Նա նշեց՝ աշխատող քաղաքացիների շրջանում առաջին դեղաչափի ընդունման աճ կա, և երրորդ դեղաչափը ևս շատ կարևոր է, սակայն չաշխատող քաղաքացիների պատվաստումային ցուցանիշերը դեռևս շարունակում են ցածր մնալ:

Նշենք, որ օրերսգրանցվում է կորոնավիրուսի նոր դեպքերի հակառեկորդ: Այսօր գրանցվել է 4388 նոր դեպք, կատարվել է 9595 թեստավորում, առողջացել է 2359 մարդ, մահացել է 5 մարդ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով
11:25
05 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
11:16
05 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն