Հայաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսի նոր դեպքերի հակառեկորդ՝ 4388 նոր դեպք

03.02.2022, 11:22
Հայաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսի նոր դեպքերի հակառեկորդ՝ 4388 նոր դեպք
Հայաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսի նոր դեպքերի հակառեկորդ՝ 4388 նոր դեպք
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 3-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 4388 նոր դեպք, կատարվել է 9595 թեստավորում, առողջացել է 2359 մարդ, մահացել է 5 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379266 դեպք, որոնցից 343714 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25944 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8065 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2754131 թեստավորում:-0-