Անսպասելի շրջադարձ. վիրավորներից մեկը ձերբակալվել է «Քանաքեռցի Տույի» աղմկահարույց սպանության գործով (ՎԻԴԵՈ)
16:04
12 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում՝ 4 անձի սպանության գործի շրջանակներում կա ևս մեկ ձերբակալված (նախօրեին ձերբակալվել էր 4անձ)՝ 19-ամյա երիտասարդ, ով դեպքի օրը «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 11-ին 6 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության էր ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել էին: Եվս երկու տղամարդու դիակ հայտնաբերվել էր դեպքի վայրում:
Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում նշված քրեական գործով ձերբակալվել է 5 անձ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ