430.04
4.36
402.66
+3
Եղանակը Երևանում
Հայ

Անհրաժեշտ է լսել ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչո՞ւ նրանք չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ. Փաշինյան

12:59
03 Օգոստոսի 2023
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը:

Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնության ԼՂ տեղափոխելու արգելափակմանը, ինչպես նաև խաղաղ գործընթացը վիժեցնելու Ադրբեջանի գործողություններին:

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության Հայաստանի Հանրապետության կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը՝ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ», – ասաց Փաշինյանը

Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներ ուղարկելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց իր կողմից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար խոչընդոտում է նաև այդ ջանքերին:

«Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը սույն թվականի հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձևակերպում, հայկական կողմի ռազմական սադրանքն է: Հիշեցնեմ, այդ օրն Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարի կամրջի եզրին՝ Հայաստանի տարածքում, արժանանալով Հայաստանի սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը: Հենց Ադրբեջանի վերը նշված գործողությունն է սադրանքը՝ առավել ևս այն պայմաններում, երբ երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են: Տարբեր տեղերում ինքնակամ և հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման և, ընդհանրապես, խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման», – ասաց վարչապետը։

Նրա խոսքով, նախորդ օրը սա երևաց նաև Ադրբեջանի նախագահի Եվրոնյուզին տված հարցազրույցում:

«Հայտարարելով՝ թե իբր Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, Ադրբեջանի նախագահն ասում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991թ. Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմք», – ասաց նա։

Նա նշեց, որ տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը՝ վիճարկելու տեղ թողնող դրույթներով, խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը:

«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում: Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Իսկ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին է վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է՝ որպես պետական սահման», – ասաց նա։

Այդ առումով Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի հավատարմությունը միմյանց՝ 86,600 և 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը:

«Սպասում ենք Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը: Նաև ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր բարդությունների, մենք իսկապես երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն ունենք, և Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ինչպես օրինակ՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շարունակական տորպետահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքից Կարմիր խաչի կողմից Երևան տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը», – ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ Վագիֆ Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ:

«Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ, կոչ եմ անում նաև չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքով, առավել ևս, որ բեռի անցմանը խոչընդոտելը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 1-ի որոշումների կոպիտ խախտում է:

Չնայած մյուս կողմից՝ Ադրբեջանի նախագահի Եվրոնյուզին տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո՝ թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչո՞ւ նրանք չեն ապահովում Հայաստանի Հանրապետության կառավարության հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը: Կարծում եմ այս հարցի պարզաբանումը կարևոր է, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ», – ասաց նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
07 Նոյեմբերի 2023
Armenia Airways–ը գործարկում է Երևան–Ստավրոպոլ չվերթեր
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ
10:38
07 Նոյեմբերի 2023
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
10:18
07 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
14:26
06 Նոյեմբերի 2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
14:18
06 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը. ՍԽԵՄԱ
12:44
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն
11:27
06 Նոյեմբերի 2023
Շաբաթ–կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը պետք է արգելել․ Ավինյան (ՎիԴԵՈ)
Ավինյանն առաջարկել է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում․ ՎԻԴԵՈ