Անհնազանդության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ շենքի վրա (ՎԻԴԵՈ)

22.02.2021, 20:23
Անհնազանդության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ շենքի վրա. ՎԻԴԵՈ
Անհնազանդության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ շենքի վրա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այս րոպեներին Երևանում անցկացվող անհնազանդության երթի մասնակիցները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ձվեր նետեցին Հատուկ քննչական ծառայության շենքի վրա։

Ակցիայի մասնակիցները, անցնելով Կոմիտասի պողոտայով, սկսեցին ձվեր նետել ՀՔԾ–ի պատերին։

Երթը մեկնարկել է Կոմիտասի պողոտայից և կավարտվի Ֆրանսիայի հրապարակում` անհնազանդության ակցիայով։–0–