Անցնող 2 օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր սմարթֆոն. ՊՆ
02.03.2020,
11:06
ՊՆ–ից հորդորում են զինծառայողներին և նրանց հարազատներին զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ», – նշել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։–0–