545.49
6.17
481.63
-4
Եղանակը Երևանում
Հայ

«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն

16:57
01 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը այս տարի արդեն երկրորդ անգամ մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` Ամերիա Սերունդը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

«Ամերիա Սերունդ 14» նախագիծը բացառիկ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր դեռևս չեն հասցրել դառնալ նախորդ ծրագրի մասնակիցը, ովքեր ցանկանում են Նոր տարին սկսել նոր ձեռքբերումներով և փնտրում են լավագույն մասնագետը դառնալու, պրոֆեսիոնալ թիմում աշխատելու, կայանալու և անընդմեջ աճելու ամենաարդյունավետ ուղին: Ծրագիրը լավագույն հնարավորություն է 21-27 տարեկան երիտասարդների համար` մասնագիտական ուղին Ամերիաբանկում սկսելու, նոր հմտություններ և փորձ ձեռք բերելու համար:

«Ամերիա Սերունդ 14» ծրագրի ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ  (09:00- 18:00-ը) անցնելու են տեսական և գործնական ձևաչափով ուսուցում գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Ամերիաբանկի նոր ու տարբերվող միջավայրում մասնակիցները կքննարկեն հետաքրքրիր գաղափարներ, կբացահայտեն գերազանց սպասարկման գաղտնիքները, ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ, կծանոթանան նորարար մոտեցումների` գիտելիքներ և հմտություններ ստանալով արհեստավարժ Ամերիացիների կողմից: 

Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային մեծ ցանցում կամ  կոնտակտային կենտրոնում: Ծրագրի ընթացքում մասնակիցները վարձատրվելու են: 

«Ամերիա Սերունդ 14»-ի մասնակից կարող են դառնալ 21-27 տարեկան այն  երիտասարդները, ովքեր սիրում են շփվել մարդկանց հետ, հոգատար են, մարդակենտրոն, ունեն ճկուն ու ինքնատիպ մտածելակերպ, ձգտում են անընդմեջ զարգանալ և պատրաստ են երկարաժամկետ համագործակցության:     

Անհրաժեշտ է ունենալ բարձրագույն կրթություն, հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության զգացում և նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու ձգտում:

Ամերիա Սերունդը յուրօրինակ հարթակ է գործատուի և թիրախային բուհերի երիտասարդ մասնագետների միջև`  նրանց համար ստեղծելով մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն:

2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է «Ամերիա Սերունդ» թվով 13 ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 250 թիմակից: 

«Ամերիա սերունդ 14» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմումների վերջնաժամկետը մինչև ս.թ. դեկտեմբերի 18-ն է: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:52
24 Հունվարի 2022
Ստերի բուրգը փլվե՞ց. Փաշինյանը մեկնաբանել է Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ աղմկահարույց հրապարակումը
Ստերի բուրգը փլվե՞ց. Փաշինյանը մեկնաբանել է Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ աղմկահարույց հրապարակումը
20:36
24 Հունվարի 2022
Որոշումը կայացրել է նախագահը, ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ. Փաշինյանն՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին
Որոշումը կայացրել է նախագահը, ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ. Փաշինյանն՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին
20:19
24 Հունվարի 2022
Հայաստանում շրջանառվում է օմիկրոն շտամը. վարակաբանը ներկայացրել է նոր շտամին բնորոշ ախտանիշերը
Հայաստանում շրջանառվում է օմիկրոն շտամը. վարակաբանը ներկայացրել է նոր շտամին բնորոշ ախտանիշերը
15:49
24 Հունվարի 2022
Փորձագետ. մարդիկ, ովքեր ստիպված են լինում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, որոշ ժամանակ անց բժիշկներին շնորհակալություն են հայտնում
ԱՆ փորձագետը նշեց, որ այն երկրներում, որտեղ պատվաստվածների ցուցանիշն ավելի բարձր է, օմիկրոն շտամի առկայության դեպքում ծանր, ծայրահեղ ծանր և մահացության դեպքերն ավելի քիչ են լինում
14:27
24 Հունվարի 2022
Նախարար. մարտի 15–ից կարգելվի ծխախոտի օգտագործումը հանրային սննդի բոլոր վայրերում
Ավանեսյանն այսօր հայտնեց, որ մարտի 15–ից  կարգելվի ծխախոտի օգտագործումը հանրային սննդի բոլոր վայրերում
13:07
24 Հունվարի 2022
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ
12:08
24 Հունվարի 2022
Նախագահ Արմեն Սարգսյանին կարող էին պաշտոնանկ անել, եթե չլիներ հրաժարականը. փորձագետ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Փորձագետը նշել է, որ Արմեն Սարգսյանին կարող էին պաշտոնանկ անել, եթե չլիներ հրաժարականը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
11:39
24 Հունվարի 2022
Հայաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասնում է 353 հազարի, նախօրեին մահվան դեպք չի արձանագրվել
Հայաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասնում է 353 հազարի, նախօրեին մահվան դեպք չի արձանագրվել
10:59
24 Հունվարի 2022
ԱԺ նախագահ. Արմեն Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար
Արմեն Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար
20:27
23 Հունվարի 2022
ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահը հրաժարական է տվել
ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահը հրաժարական է տվել. հայտարարություն
22:27
22 Հունվարի 2022
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը. քննարկվել է եռակողմ հայտրարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը. քննարկվել է եռակողմ հայտրարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը
22:12
22 Հունվարի 2022
Այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն է, հրապարակվել է նրա հարսանեկան պարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն է, հրապարակվել է նրա հարսանեկան պարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ