630.68
7.05
522.09
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ակնհայտ է, որ բանակի և ԶՈւ–ի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած. Փաշինյանը ներկայացրել է Վաղարշակ Հարությունյանին (ՎԻԴԵՈ)

10:36
21 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ կատարած աշխատանքի համար և Վաղարշակ Հարությունյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

«Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ բանակի և Զինված ուժերի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Եվ այլ հարց է, թե այդ բարեփոխումներն ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընթանան, ի՞նչ ժամանակացույցով պետք է ընթանան, ի՞նչ հարցերի պետք է անդրադառնան: Շատ կարևոր է, որ մեր բանակում և Զինված ուժերում եղած առողջ ու մրցունակ ավանդույթները, տրամաբանությունը չվնասելով՝ կարողանանք կառուցել նոր տրամաբանություն, նոր մարտավարություն, նոր ռազմավարություն, որը հաջողությունների կբերի մեր բանակին, մեր Զինված ուժերին: Որովհետև մեր երկրի անվտանգության երաշխավորը հենց Զինված ուժերն են, հենց բանակն է»,- ասել է վարչապետը:

Загружается новость ... "Лево"

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր խոսքում նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, մեծարգո պարոն նախարար, ես արդեն հնարավորություն եմ ունեցել իմ հրապարակային խոսքում հայտնել իմ կարծիքը, իմ մոտեցումները: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում անձնակազմին, որի հետ անցկացրեցինք այս դժվարին օրերը: Ունենք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում»:

Դավիթ Տոնոյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր փորձը փոխանցել նորանշանակ նախարարին՝ այս շատ դժվարին ու բախտորոշ փուլում հաղթահարելու բոլոր խնդիրները:

Նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար և նշել, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել. «Իրավիճակը կապված է տարածաշրջանում Թուրքիայի գործունեության հետ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության և պատերազմից հետո ստեղծված այն իրավիճակի հետ, որը մենք ունենք: Ես համոզված եմ, որ մենք սպայական կազմով, պահպանելով այն դրականը, ինչ որ ունեինք բանակում, կարճ ժամանակում կնախապատրաստենք, կգնահատենք արդյունքները, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները և կնախապատրաստենք բարեփոխումների նոր փաթեթ, որը Ձեզ կզեկուցենք»:

Հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ բոլորին հաջողություններ է մաղթել:–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
07 Մայիսի 2021
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ (ՖՈՏՈ)
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ.ՖՈՏՈ
20:51
07 Մայիսի 2021
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է
20:01
07 Մայիսի 2021
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց. ԱԺ–ն հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
19:42
07 Մայիսի 2021
ՀՀ նախագահի մոսկովյան արձակուրդը. Արմեն Սարգսյանը կգտնվի կարճատև արձակուրդում
ՀՀ նախագահի մոսկովյան արձակուրդը. Արմեն Սարգսյանը կգտնվի կարճատև արձակուրդում
18:34
07 Մայիսի 2021
Գյումրիում բացվել է «Ռոստելեկոմ»-ի նոր և ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահը (ՖՈՏՈ)
Մայիսի 6-ին Գյումրիում բացվեց «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը.ՖՈՏՈ
17:29
07 Մայիսի 2021
Մանկապարտեզներում արդեն կարող է կազմակերպվել լրացուցիչ ընդունելություն, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մեղմացվել են
Մանկապարտեզներում արդեն կարող է կազմակերպվել լրացուցիչ ընդունելություն, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մեղմացվել են
14:46
07 Մայիսի 2021
Հայաստանում «օրենքով գող» է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստանում «օրենքով գողի» բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:38
07 Մայիսի 2021
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը Երևանի թունելներից մեկով (ՖՈՏՈ)
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը Երևանի թունելներից մեկով..ՖՈՏՈ
11:32
07 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 356 նոր դեպք, 1034 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 356 նոր դեպք, 1034 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
23:29
06 Մայիսի 2021
Հայաստանից վերադառնալիս. Զախարովան գեղեցիկ լուսանկար է հրապարակել օդանավից (ՖՈՏՈ)
Հայաստանից վերադառնալիս. Զախարովան գեղեցիկ լուսանկար է հրապարակել օդանավից.ՖՈՏՈ
23:19
06 Մայիսի 2021
Փաշինյանի թիմում լարվածությունը մեծացել է, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն էլ մերժեցին. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի թիմում լարվածությունը մեծացել է, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն էլ մերժեցին. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
20:31
06 Մայիսի 2021
Բաքուն մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա. Փաշինյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Բաքուն մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա. Փաշինյանը` Լավրովին.ՎԻԴԵՈ