Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

08.09.2022, 11:14
Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 8-ին, ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–