Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ որ ճանապարհով է գնում. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
20.01.2021,
17:36
Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ որ ճանապարհով է գնում. Փաշինյան. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում Ադրբեջանում հայտնի դրոշմանիշի հրապարակումը, որտեղ Լեռնային Ղարաբաղը «ախտահանվում» է հայ բնակչությունից:
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ է խոսում հայկական ֆաշիզմի մասին: Նա ընդգծեց, որ ֆաշիզմի ապացուցելի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանում:
«Նմանատիպ դրոշմանիշ, որը Ադրբեջանում հրապարակվել է, եղել է մեկ էլ Ֆաշիստական Գերմանիայում: Այդ փաստն ինքնին շատ խոսուն է», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը չի կարծում, թե միայն կառավարությունն անելիք ունի այդ իրավիճակը կառավարելու համար: Նրա խոսքով՝ խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունը նույնպես անելիք ունեն:
Ըստ Փաշինյանի՝ այդ դրոշմանիշը հնարավորինս պետք է ի ցույց դնել հնարավորինս լայն շրջանակներին` միջազգային կազմակերպություններին և գործընկերներին:
«Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ որ ճանապարհով է գնում: Մենք նույնպես պետք է կողնորոշվենք, թե որ ճանապարհով ենք գնում», - ասաց վարչապետը:–0–