Ադրբեջանը մեկ ժամ շարունակ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
23:34
12 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-19:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ուղիղ խախտում են իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, հայտարարել է Փաշինյանը