Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
09.03.2023,
20:57
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: