420.06
5.59
393.57
-8
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանն է ագրեսոր կողմը և պետք է դուրս բերի զորքերը ՀՀ տարածքից. ԵԽ պատգամավորներ

21:05
24 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպմանը աներկբա հայտարարել են, որ Ադրբեջանն է ագրեսոր կողմը և պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ստրասբուրգում ունեցած հանդիպումների մանրամասներն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը օրերս Ստրասբուրգում մոտ 2 տասնյակ հանդիպումներ են ունեցել: Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում նրանք Եվրախորհրդարանի պատգամավորներին են ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, այն, որ Ադրբեջանը փաստացի հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, օկուպացրել որոշ տարածքներ, և, որ ըստ էության միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով փորձում է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրականացնել:
«Նրանց կողմից աներկբա հայտարարություններ հնչեցին, որ Ադրբեջանն է ագրեսոր կողմը, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Նրանցից շատերը նաև հասցեական հայտարարություններով դատապարտեցին, դատապարտել են և վստահ եմ, դեռ կդատապարտեն Ադրբեջանի կողմից այս ագրեսիվ պահվածքը: Չափազանց կարևորում եմ այս այցը և հանդիպումները, որովհետև մենք փորձեցինք, ներկայացրեցինք հայկական տեսակետը, հայկական շահը, մեր դիրքորոշումները, որ մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, բայց միևնույն ժամանակ մենք թույլ չենք տա, որ մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններ գործադրվեն», - ասել են Կոնջորյանը:

Կոնջորյանը նկատել է՝ Եվրախորհրդարանի պատգամավորների մոտ հստակ ընկալում կա, որ ագրեսոր կողմն Ադրբեջանն է, նրանցից շատերն ակտիվ կերպով դատապարտում են և հանդես գալիս ինչպես հայտարարություններով, այնպես էլ նախաձեռնում տարբեր բանավեճեր, բանաձևերի կամ փաստաթղթերի ընդունման գործընթացներ: Հայ պատգամավորները Ստրասբուրգում հանդիպել են նաև Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին, ով ևս աներկբա գնահատականներ է տվել Ադրբեջանի ագրեսիային: Կովաչևը պատգամավորների հետ հանդիպումից մեկ օր անց ժամանել էր նաև Հայաստան: Նա Հայաստանում ևս հայտարարել է, որ հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից: Առաջիկա օրերին Հայաստան կայցելի նաև Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Մասիմո Կաստալդոն, ում ևս պատգամավորները հանդիպել էին Ստրասբուրգում: Կաստալդոն գալու է Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

«Գլխավորապես մեր հանդիպումների և նման հանդիպումների արդյունքը պետք է լինի Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշման գեներացումը, որպեսզի Ադրբեջանն այս միջազգային ճնշման, միջազգային մեկուսացման արդյունքում զերծ մնա Հայաստանի նկատմամբ ազդեցիկ գործողություններից: Այս իմաստով այդ հանդիպումներն ունենալու են իրենց կոնկրետ տրամաբանությունը և տրամաբանական շարունակականությունը: Այս հանդիպումները շարունակական են լինելու: ԵԽ-ի լիագումար նիստն էր, լինում էր, որ մեր հանդիպումներից հետո պատգամավորները վերադառնում էին դահլիճ և դեբատներից որևէ մեկի ժամանակ մենք հաճելիորեն լսում էինք, որ նրանք կրկին խոսում են ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, դատապարտում են ադրբեջանական ագրեսիան, հումանիտար հարցերում Ադրբեջանի գործողությունները», - ասել է Կոնջորյանը:

Պատգամավորները նկատել են՝ համացանցում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի տարածումից ի վեր, ըստ էության, ավելի են խստացել եվրոպացի գործընկերների դիրքորոշումները՝ ադրբեջանական գործողությունների վերաբերյալ:

Եվրախորհրդարանի պատգամավորները ցնցված են այդ անմարդկային դաժանությունից: Կոնջորյանը վստահ է՝ իրենց հետ հանդիպած պատգամավորները նաև ազգային կառավարություններին տեղ կհասցնեն հայկական կողմի հնչեցված թեզերը: «Մշտական աշխատանք է տարվում ինչպես դեսպանությունների, ԱԳՆ-ի, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության միջոցով: Այս բոլոր հարցերի բարձրաձայնումը միանշանակ տարբեր տեղերում դրսևորվելու է նաև որոշակի փաստաթղթերի քննարկումներով և քվեարկություններով, ես դրանում վստահ եմ»,-ասել է Կոնջորյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:13
01 Հունվարի 2023
ՌԴ ՊՆ-ն նախատեսում է 2023թ.-ին ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ կազմակերպել
2023թ.-ին ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն
16:06
01 Հունվարի 2023
Անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ. Փաշինյան
Փաշինյանն Ամանորի իր ուղերձում նշել է, որ 2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր
19:55
31 Դեկտեմբերի 2022
Անցնող տարին Հայաստանում՝ լուսանկարներով (ՎԻԴԵՈ)
Հիշենք՝ ինչպիսին էր անցնող տարին Հայաստանի համար. ՎԻԴԵՈ
19:46
31 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Երևանում մնացած արցախցիներն Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Երևանում մնացած արցախցիներն Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում. ՎԻԴԵՈ
09:00
31 Դեկտեմբերի 2022
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրելի ընթերցողներ, ընկերներ, «Նովոստի-Արմենիա» գործակալության անունից շնորհավորում ենք ձեզ գալիք 2023 թվականի առթիվ: Թող այն բոլորիս համար լինի խաղաղության, իրականացված հույսերի տարի, թող յուրաքանչյուր օջախ լցվի բարօրությամբ ու ջերմությամբ: Մաղթում ենք առողջություն և լավատեսություն
13:58
30 Դեկտեմբերի 2022
Երևանի փոխքաղաքապետը նշել է, թե երբ Երևանում նոր տրանսոպորտային համակարգ կներդրվի
Ավինյանը նշեց, որ բարեփոխումները ենթադրում են տոմսերի միասնական համակարգ, հարմար կանգառներ և կայանատեղեր, երթուղիների չվացուցակներ
12:13
30 Դեկտեմբերի 2022
ՀՀ–ում գրանցվում է գրիպով հիվանդացության բարձր մակարդակ. ԱՆ–ն զգուշացնում է
Վերջին 2 շաբաթում Հայաստանում գրանցվում է ՍՇՎ–ով և գրիպով հիվանդացության բարձր մակարդակ
10:49
30 Դեկտեմբերի 2022
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան
22:47
29 Դեկտեմբերի 2022
Շուրջ 763մլն դրամ կհատկացվի Կոտայքում Համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն կառուցելու համար
Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի համայնքին՝ ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով
17:33
29 Դեկտեմբերի 2022
Աֆրիկյան ձմեռ. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում տոներին
Աֆրիկյան ձմեռ. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում տոներին
14:59
29 Դեկտեմբերի 2022
Պեսկովը պատասխանել է Փաշինյանին և նշել Արցախ միջազգային խաղաղապահներ ուղարկելու պայմանը
Պեսկովը պատասխանել է Փաշինյանին և նշել Արցախ միջազգային խաղաղապահներ ուղարկելու պայմանը
21:00
28 Դեկտեմբերի 2022
Նախատեսվում են պոլիկլինիկաների աշխատաժամերի փոփոխություններ
Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում են պոլիկլինիկաների աշխատաժամերի փոփոխություններ