583.21
6.72
493.66
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի նախագահն ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում․ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ալիևին

09:15
24 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարությունները:

ԱԳՆ-ից նշել են Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնցից կանդրադառնանք մի քանիսին, որոնք ակնառու ցույց են տալիս ուժի կիրառումը տարածաշրջանային քաղաքականության գործիք դարձնելու Ադրբեջանի ղեկավարության մոտեցումները։ 

Առաջին, վերոնշյալ հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ըստ էության ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դա արդարացնելով այն պնդմամբ, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, քանի որ միջազգային ոչ մի նորմ կամ սկզբունք չի ընդունում հարևան պետության տարածքի օկուպացման փորձը՝ պատմական նմանօրինակ, տվյալ դեպքում՝ խեղաթյուրված «հիմնավորմամբ»։ 

Загружается новость ... "Лево"

«Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Երկրորդ, Ադրբեջանի նախագահը հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից։

Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաև Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը։ Այս մոտեցումն ակնհայտորեն հետապնդում է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և Արցախի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու նպատակ։ 

Երրորդ, Ադրբեջանը պնդում է, որ հետպատերազմյան շրջանում կարողացել է միջազգային հանրությանը պարտադրել իր օրակարգը։ Մենք չենք ժխտում, որ նման փորձեր Ադրբեջանը կատարել և կատարում է, և այդ փորձերի հիմքում ընկած է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային օրակարգից դուրսբերման մոտեցումը։ Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների և բազմաթիվ այլ միջազգային դերակատարների հստակ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են։ 

Չորրորդ, Ադրբեջանը շարունակում է պատերազմի հումանիտար հետևանքների ոչ թե հաղթահարման այլ խորացման քաղաքականությունը, ինչն արտահայտվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց փոխանակման իր մասով ստանձնած պարտավորության առկախմամբ ու վերջիններիս նկատմամբ քրեական շինծու հետապնդմամբ և հայատյացության շարունակական խրախուսմամբ։ 

Հինգերորդ, ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով։

«Հայաստանը հետևողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա», - նշել են ԱԳՆ-ից։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:48
08 Սեպտեմբերի 2021
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես Երևանում կնշեն Անկախության օրը ու խոստացավ «մասշտաբային և գունեղ տոնակատարություն»
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես Երևանում կնշեն Անկախության օրը ու խոստացավ «մասշտաբային և գունեղ տոնակատարություն»
14:09
08 Սեպտեմբերի 2021
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ.ինչպես են երկու հայ գերիները վերադառնում Հայաստան (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ.ինչպես են երկու հայ գերիները վերադառնում Հայաստան.ՎԻԴԵՈ
13:49
08 Սեպտեմբերի 2021
Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն.Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի օրինակները
Ստիպել են ուղղակի տանել ցավը, հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա խփելով
13:11
08 Սեպտեմբերի 2021
Փաշինյանն առողջապահության նախարարի տեղակալ է նշանակել
Փաշինյանն առողջապահության նախարարի տեղակալ է նշանակել
12:26
08 Սեպտեմբերի 2021
Հայաստանում կլինեն երկար հանգստյան օրեր Անկախության օրվա կապակցությամբ
Հայաստանում կլինեն երկար հանգստյան օրեր Անկախության օրվա կապակցությամբ
12:15
08 Սեպտեմբերի 2021
Հայաստանում մեկնարկեց Buissup գլոբալ ֆորումը (ՖՈՏՈ)
Դիլիջանում սեպտեմբերի 7-ին սկսվեց Buissup գլոբալ ֆորումը.ՖՈՏՈ
11:08
08 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 645 նոր դեպք, 334 մարդ առողջացել է, 15 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 645 նոր դեպք, 334 մարդ առողջացել է, 15 մարդ մահացել է
23:01
07 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանից երկու հայ գերի է վերադարձել, ովքե՞ր են նրանք
Ադրբեջանից երկու հայ գերի է վերադարձել, ովքե՞ր են նրանք
18:48
07 Սեպտեմբերի 2021
«Ամերիա Սերունդ 13». փոփոխությունը դառնալու ձեր հնարավորությունը
Ամերիաբանկը մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 13»-ը
18:41
07 Սեպտեմբերի 2021
Եվրասիական զարգացման բանկը Արդշինբանկին տրամադրել է 20 մլն դոլարի վարկ ՓՄՁ-ների ֆինանսավորման համար
Եվրասիական զարգացման բանկը Արդշինբանկին տրամադրել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ 3 տարի ժամկետով ՝ երկրի փոքր և միջին բիզնեսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար
15:50
07 Սեպտեմբերի 2021
Արմեն Գևորգյանի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել նրա շահերը դատարանում դատավորի «անձնական հակակրանքի» պատճառով
Արմեն Գևորգյանի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել նրա շահերը դատարանում դատավորի «անձնական հակակրանքի» պատճառով