Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ. ՊՆ

28.09.2022, 23:16
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:-0-