411.12
5.18
389.06
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանական զինծառայողները դիտարկման ներքո են պահում Որոտան տանող այլընտրանքային ճանապարհը (ՖՈՏՈ)

09:36
02 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է, բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է, ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Загружается новость ... "Лево"

«Բացի այն, որ որևէ հիմք չունեցող ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով մարդիկ զրկվել են Գորիս-Կապան ճանապարհով [M2] ազատ ու անվտանգ տեղաշարժվելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից, այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն)», - նշել է Թաթոյանը։

Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարած աշխատանքային խումբն ուսումնասիրել է նաև այս պահին շահագործվող այլընտրանքային միակ ճանապարհի դիտարկվող հատվածները (կից լուսանկարներում դիտարկվող ոչ բոլոր մասերն են)՝ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանի և անձնակազմի հետ միասին:

Նշվածից բացի, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր (նույնը վերաբերում է նաև Նոր Առաջաձորին) տանող ճանապարհի փակումը մարդու իրավունքների և մեկուսացման լուրջ խնդիրներ է առաջ բերել նաև այն առումով, որ եթե մինչև նոյեմբերի 11-ը՝ ճանապարհը փակվելը, Գորիսից Կապան ճանապարհը անցնում էր այս գյուղերով ու հետևաբար՝ ընդհանուր տեղաշարժն էլ էր այս գյուղերով, ապա հիմա այս գյուղեր գալիս են միայն կա՛մ բնակիչները, կա՛մ հենց նպատակային գյուղեր այցելողները: Նաև իրանական բեռնատար մեքենաներն են երթևեկում:

«Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:
Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից: Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին», - նշել է Թաթոյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:24
28 Փետրվարի 2023
Առաջիկայում կտրուկ քայլեր կիրականացվեն զինծառայողների շրջանում սմարթֆոնների առկայությունը բացառելու համար. Պապիկյան
Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջիկայում կտրուկ քայլեր կիրականացվեն զինծառայողների շրջանում սմարթֆոնների առկայությունը բացառելու համար
22:08
27 Փետրվարի 2023
Դեպի Եռաբլուր տանող ճանապարհը կլինի կանաչապատ ու խնամված (ՎԻԴԵՈ)
Մեկնարկել է շուրջ 10 հա անտառպուրակի հիմնման գործընթացը. ՎԻԴԵՈ
16:21
27 Փետրվարի 2023
Wildberries, Ber-Ber և H2H առաքման ծառայությունները տուգանվել են
Wildberries, Ber-Ber և H2H առաքման ծառայությունները տուգանվել են
15:58
27 Փետրվարի 2023
ԱՄՆ–ն կարող է որոշիչ դեր ունենալ Արցախի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշման իրականացման հարցում. ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանն ընդունել է է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին
13:31
27 Փետրվարի 2023
ԵՊՀ–ում և Երևանի 10 վարչական շրջաններում շչակներ են գործարկվելու
Ուշադրություն. ԵՊՀ–ում և Երևանի 10 վարչական շրջաններում շչակներ են գործարկվելու
13:18
27 Փետրվարի 2023
Գեղարքունիքում 9–ամյա դստեր հետ սեքսուալ գործողություններ կատարած տղամարդը կալանավորվել է
Գեղարքունիքում 9–ամյա դստեր հետ սեքսուալ գործողություններ կատարած տղամարդը կալանավորվել է
12:00
27 Փետրվարի 2023
Գեղարքունիքում 9–ամյա դստեր հետ սեքսուալ գործողություններ կատարած տղամարդը կալանավորվել է
Գեղարքունիքում 38–ամյա տղամարդը սեռական գործողություններ է կատարել սեփական դստեր հետ և տեսագրությունը տարածել սոցցանցով
09:49
27 Փետրվարի 2023
Վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
12:45
24 Փետրվարի 2023
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել (ՖՈՏՈ)
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել. ՖՈՏՈ
11:22
24 Փետրվարի 2023
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
11:03
24 Փետրվարի 2023
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը