436.65
4.37
404.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը տուն է վերադարձել (ՖՈՏՈ)

09:46
11 Մարտի 2021
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Բեյրութահայ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն` Բեյրութ։ Նա բնակվում էր Շուշիում և նախորդ տարվա նոյեմբերից գտնվում էր ադրբեջանական գերության մեջ։

Դա հնարավոր է դարձել նաև ռուս ընկերների` Մոսկվայի իշխանությունների ներկայացուցիչների և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի շնորհիվ։

«Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ։ Բարի վերադարձ Մարալ», – գիշերը Facebook–յան իր էջում գրել է ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը։



Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը Facebook–յան իր էջում շնորհակալություն է հայտնել Նաիրա Զոհրաբյանին, ով անձամբ է զբաղվել Նաջարյանի ազատ արձակման հարցով։



«Մարալ Նաճարյանը ազատ է արձակվել և այժմ Լիբանանում է՝ ընտանիքի հետ։ Այս գործը գլուխ բերելու համար՝ շնորհակալություն ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, մի քանի ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև Լիբանանի Կարմիր Խաչին ու ՀՅԴ կառույցին։ Երբ պետությունդ բացարձակ զրո է, նման հարցերը լուծվում են անհատների նախաձեռնողականության ու կապերի շնորհիվ։ Նաիրա Զոհրաբյան ջան, վարձքդ կատար», – գրել է Մելիքյանը։

Մարալ Նաջարյանը Լիբանանի և Հայաստանի քաղաքացի է։ 2020թ.–ի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո իր հարազատների հետ տեղափոխվել էր Հայաստան, այնուհետև բնակություն հաստատել Շուշիում։ Նաջարյանը հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ նոյեմբերի 10–ին Բերձորում (Լաչին), երբ գնացել էր Արցախ` անձնական իրերն ու գույքը վերցնելու համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով