ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կայցելի Հայաստան. ԶԼՄ

16.09.2022, 11:28
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կայցելի Հայաստան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կայցելի Հայաստան. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանգստյան օրերին կայցելի Հայաստան, «որպեսզի աջակցություն հայտնի երկրին, որը մահացու պայքար է մղում Ադրբեջանի դեմ», հաղորդում է Politico–ն` հղում անելով Փելոսիի այցից տեղյակ անձանց։

Փելոսին կժամանի Հայաստան Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Շփեյերի ուղեկցությամբ (Կալիֆոռնիա)։

Ակնկալվում է, որ Երևանում Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։–0–