ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

01.07.2022, 12:08
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, հաղորդում է aysor.am–ը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակել է Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատավճիռը․

Լևոն Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, Սուրեն Ղազարյանը՝ 8 տարի ժամկետով։
Դատարանն անփոփոխ է թողել Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Լևոն Սարգսյանը մեղադրվում է 2008 թվականին Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ, Սուրեն Ղազարյանը մեղադրվում է Լևոն Սարգսյանին օժանդակելու մեջ։–0–