ԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագիծը

07.12.2021, 13:14
ԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագիծը. հեղինակն ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր
ԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԺ-ն այսօրվա նիստում մերժեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը։

Загружается новость ... "Лево"

Նախագծի հեղինակն էր «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նախագծով առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակում:

«Նշված կարգավորումը անհրաժեշտություն էր, քանի որ մի շարք այցեր զինվորական հոսպիտալներ ապացուցեցին այն, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում նախատեսված չէ, և ստացվում է, որ սպան 14 օր առաջնագծում լինելուց հետո պետք է վերադառնա և 14 օրվա ընթացքում հնարավորություն ունենա կարգավորելու իր առողջական խնդիրները, հնարավոր է նա, ընդհուպ մինչև մեկ ամիս հերթի մեջ լինի տարբեր քաղաքացիական հիվանդանոցներում, օրինակ՝ ՄՌՇ հետազոտության հերթի մեջ լինի»,- ասաց Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով, նախաձեռնությունը պետական բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չի առաջացնում։

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ փոփոխությունները քննարկվել են մանրամասն գլխադասային հանձնաժողովում և բացասական եզրակացություն տվել տվյալ նախագծին։

«Փաստացի այդ արտոնությունները կառավարության ծրագրերով և որոշումներով արդեն իսկ տրվում են զինծառայողներին։ Այլ հարց է, որ կարող ենք քննարկել ընդլայնելու շրջանակները, մեծացնելու ծավալները, ուստի կոչ եմ անում քվեարկել դեմ»,- ընդգծեց Գաբրիելյանը։

Գործադիրն առաջարկել էր անփոփոխ թողնել գործող օրենքի համապատասխան հոդվածը: Կառավարությունը նույնպես բացասական եզրակացություն էր տվել:-0-