ԱԺ-ն չընտրեց ընդդիմադիր փոխխոսնակին

05.08.2021, 12:30
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
ԱԺ-ն չընտրեց ընդդիմադիր փոխխոսնակին
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԺ-ն չընտրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, որի թեկնածությունն առաջադրվել էր ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում։

Ինչպես տեղեկացրեց Հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

«53 պատգամավոր քվեարկել է Սաղաթելյանին «կողմ», 50-ը՝ «դեմ»», - ասաց Բաբայանը։ 

Ընտրվելու համար Սաղաթելյանին անհրաժեշտ էր 54 ձայն։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ փոխխոսնակի պաշտոնում կրկին առաջադրվում է Իշխան Սաղաթելյանը։-0-