ԱԺ-ն չընդունեց հավաքների կամ հանրային այլ միջոցառումների իրականացման արգելքները չեղարկելու` ԲՀԿ-ի ներկայացրած նախագծը

13.07.2020, 20:20

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ազգային ժողովը դեմ քվերակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված նախագծին: Նշենք, որ ԲՀԿ-ն նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում է չեղարկել հավաքների կամ հանրային այլ միջոցառումների իրականացման սահմանափակումները և արգելքները:

Загружается новость ... "Лево"
Նախագծին կողմ են քվերակել ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն։

Այն չընդունվեց 60 դեմ, 21 կողմ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արման Աբովյանը: Վերջինս նշեց, որ նախագիծը մշակվել է արտախորհրդարանական գործընկերների՝ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների հետ քննարկումների արդյունքում:-0-