415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել գումարի դիմաց բանակից ազատվելու նախագծին․ ի՞նչ է նախատեսում այն

15:54
12 Դեկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատում կամ ծառայության ժամկետի կրճատում։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Նախագծի համաձայն՝ 27 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են վճարել 2,5 մլն դրամ (մոտ 6,2 հազար դոլար) և երկու տարվա փոխարեն ծառայել 12 ամիս կամ վճարել 5 մլն դրամ (մոտ $12,4 հազ.) և ծառայել 6 ամիս կամ վճարել 10 մլն դրամ (գրեթե $25 հազար) և ծառայել 1 ամիս կամ ամբողջությամբ ազատվել ծառայությունից՝ վճարելով 15 մլն դրամ (մոտ 37,5 հազար դոլար)։

Նրա խոսքով, այս պահին կա մոտ 5 հազար քաղաքացի, ովքեր 27 տարեկան են, սակայն չեն անցել զինվորական ծառայությունը։

Նախագծի ընդունման դեպքում այն կտարածվի միայն այն քաղաքացիների վրա, ովքեր օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն 25 տարեկան են, և հետագայում չի տարածվի այն քաղաքացիների վրա, ովքեր ներկայումս պարտավոր են անցնել զինվորական ծառայություն։

Բացի այդ, Սարգսյանը ներկայացրեց նոր առաջարկ՝ եթե նախկինում ՀՀ քաղաքացիություն ստանալու պահին 27 տարեկան տղամարդիկ պարտավոր չէին զինվորական ծառայություն անցնել, ապա փոփոխություններով նախատեսվում է, որ նրանք կծառայեն 12 ամիս կամ բյուջե կվճարեն 2,5 մլն դրամ։

Միաժամանակ Սարգսյանը չնշեց տարիքի վերին շեմը, որից հետո նոր քաղաքացիներից չի պահանջվի ծառայել։ Նախագծում ևս դա նշված չէ:

Այս նախագծի վերաբերյալ կառավարության կարծիքը հայտնել է պաշտպանության փոխնախարար Արմեն Սարգսյանը։ Նա առարկություն է ներկայացրել 27 տարեկանը լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած տղամարդկանց զինվորական ծառայության մասին կետի դեմ, քանի որ դա կխանգարի քաղաքացիություն ստանալուն։

Բացի այդ, կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից խուսափած 18-ից 27 տարեկան քաղաքացիներին, ովքեր ցանկություն են հայտնել կատարել իրենց պարտքը, ծառայեն ոչ թե 24, այլ 30 ամիս։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:31
24 Ապրիլի 2024
Այսօր կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդենն ուղերձ է հղել ապրիլի 24–ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու իր խոստումը
16:42
24 Ապրիլի 2024
«Քո պապերը սպանել են իմ պապերին»․ Արամ Ա–ն պատասխանել է Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները
12:41
24 Ապրիլի 2024
Չենք մոռանա, ֆրանսիացիներն ու հայերը հավերժ միասին են․ Մակրոնը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Եկեք պահպանենք զանգվածային սպանությունների, տեղահանությունների և հալածանքների զոհերի հիշատակը, գրել է Մակրոնը
12:35
24 Ապրիլի 2024
Այսօր Yandex Go-ով Երևանի և արվարձանների ցանկացած կետից դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունն արժե 1 դրամ
Այսօր Yandex Go-ով Երևանի և արվարձանների ցանկացած կետից դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունն արժե 1 դրամ
10:18
24 Ապրիլի 2024
Փաշինյանը Ցեղասպանության 109–րդ տարելիցին կոչ արեց դադարեցնել հայրենիքի փնտրտուքը և «Մեծ եղեռնի ընկալումը հարաբերել Հայաստանի կենսական շահերի հետ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ
09:52
24 Ապրիլի 2024
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
09:28
24 Ապրիլի 2024
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցը
Այսօր Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցն է
20:13
23 Ապրիլի 2024
Հանրապետության հրապարակից մեկնարկում է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հանրապետության հրապարակից, մեկնարկում է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ նվիրված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
20:08
23 Ապրիլի 2024
ՀԺՄ–ն ամոթալի և անթույլատրելի է անվանել ԶԼՄ–ների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակելու իշխանությունների որոշումը
Այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ

16:12
23 Ապրիլի 2024
ՀՐԱՏԱՊ․ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Քիչ առաջ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»