416.21
4.16
388
+20
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց

20:01
07 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փաթեթն ընդունվեց միաձայն` 81 «կողմ» ձայնով:

Նախագծով կիջեցվի կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%-, իսկ դաշինքներինը` կբարձրացվի: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը կդառնա 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` 10 տոկոս:

Օրենսդրական փաթեթով օրենքի ուժով կամրագրվի Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, կընդլայնվի հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես կնվազեցվի ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը լրամշակվել է. կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ:

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:43
30 Ապրիլի 2024
Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահելու հրամայականը
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն
23:22
30 Ապրիլի 2024
ԱԺ բակում պատգամավորի օգնականը հարվածել է լրագրողի դեմքին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
ԱԺ բակում պատգամավորի օգնականը հարվածել է լրագրողի դեմքին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
17:05
30 Ապրիլի 2024
Փաշինյանը ջրի օրինակով բացատրեց, որ ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտն իրավունքների և պարտականությունների ինքնուրույն որոշումն է
Ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտն այն է, որ ժողովուրդն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, հայտարարել է Փաշինյանը
14:23
30 Ապրիլի 2024
Երևանի կենտրոնում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանին
Գործը կապ ունի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ
12:05
30 Ապրիլի 2024
Մայիսի 1–ից կգործի անվճար ավտոբուս դեպի Կենդանաբանական այգի
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
11:45
30 Ապրիլի 2024
Ամառ ապրիլի կեսին․ որոշ շրջաններում գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ
Հայաստանի որոշ շրջաններում գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ
10:57
30 Ապրիլի 2024
Բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ Փաշինյանը՝ կիրանցիներին
Փաշինյանը կիրանցիներին ասել է, որ որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են
10:15
30 Ապրիլի 2024
Կիրանցիները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանց գյուղի բնակիչների առաջարկը մերժվել է կառավարության կողմից
19:59
29 Ապրիլի 2024
4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարությունը՝ սահմանազատման իրավական հիմքերի մասին
4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է սահմանազատման իրավական հիմքերի մասին
19:48
29 Ապրիլի 2024
Այսօրվա դրությամբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն
Ապրիլի 29–ի դրությամբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն
13:51
29 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Խաչատրյանից և Գագիկ Ծառուկյանից բռնագանձել ունեցվածք և խոշոր ֆինանսական միջոցներ
Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից,  Գագիկ Խաչատրյանից և  Գագիկ Ծառուկյանից բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ֆինանսական միջոցներ
12:05
29 Ապրիլի 2024
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Խախտումներ Ծաղկաձորի հանրային սննդի օբյեկտներից մեկում. ՖՈՏՈ