8516 թեստից` 634 նոր դեպք.ՀՀ–ում կորոնավիրուսից առողջացել է 200 մարդ, 10 մարդ մահացել է

25.08.2021, 11:11
8516 թեստից` 634 նոր դեպք.ՀՀ–ում կորոնավիրուսից առողջացել է 200 մարդ, 10 մարդ մահացել է
8516 թեստից` 634 նոր դեպք.ՀՀ–ում կորոնավիրուսից առողջացել է 200 մարդ, 10 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 056 դեպք, որոնցից 224 919-ն` առողջացած, 4778-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8209 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 504 158 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 8516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք: Ունենք 200 առողջացած, 10 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1150 է:–0–