7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
20.01.2025,
10:58
7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 20-ին 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 2, 4, 11 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

