+16
Եղանակը Երևանում
Հայ

6 հայ զինծառայողի մեղադրանք է առաջադրվել՝ վաշտի հրամանատարի նկատմամբ բռնություն գործադրելու համար

19:08
08 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել՝ վաշտի հրամանատարի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Նախնական քննության տվյալներով, 2016թ. մայիսի 16-ին ժամը 21:30-ի սահմաններում վաշտը ստուգելու ընթացքում վաշտի հրամանատար, կապիտան Կ.Խաչատրյանը պարզել է, որ շարքում ալկոհոլ օգտագործած զինծառայողներ կան, որի մասին զեկուցել է գումարտակի հրամանատարին, ապա պահանջել, որ շարքից դուրս գան ալկոհոլ օգտագործած զինծառայողները:

«Թվով 6 զինծառայող դուրս են եկել շարքից և ալկոհոլ օգտագործելու համար կապիտանի արված դիտողության կապակցությամբ վիճաբանել վերջինիս հետ, ձեռքերով, ոտքերով հարվածել նրան։ Վիճաբանությունը շարունակվել է սպայական վրանի մոտ, որտեղ դարձյալ բռնություն է գործադրվել Կ.Խաչատրյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ», - նշվում է ՀՀ Քննրական կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ։

Ձեռք բերած ապացույցների հիման վրա՝ 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ բոլոր 6 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Դատարանը միաժամանակ մեղադրյալներից երկուսի նկատմամբ կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում