416.73
4.22
388.6
+11
Եղանակը Երևանում
Հայ

4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

23:06
12 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։

Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։

ՀՀ քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ հընթացս հանդես կգա հաղորդագրություններով։

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
25 Ապրիլի 2024
Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
15:56
25 Ապրիլի 2024
Հայաստանում ապրիլին առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքը
Հայաստանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդ է գրանցվել
15:45
25 Ապրիլի 2024
Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կզորակոչվեն նաև զինվորական ծառայության դիմում ներկայացրած կանայք
15:12
25 Ապրիլի 2024
Հայաստանն ԱՄՆ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու։՛
Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
13:55
25 Ապրիլի 2024
Դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին
13:40
25 Ապրիլի 2024
Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ քաղաքացիներն աջակցություն են հայտնում Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
Քաղաքացիները փորձում են փողոցներ փակել՝ աջակցություն հայտնելով Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
12:45
25 Ապրիլի 2024
Ապրիլի 28–ին Երևանի որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Ուշադրություն․ ապրիլի 28–ին Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
11:47
25 Ապրիլի 2024
Քրվարույթ է նախաձեռնվել նախօրեին Երևանում բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով
Կինը ոտքերով ու ձեռքերով  հարվածներ է հասցել ոստիկանի մարմնի տարբեր հատվածներին
11:17
25 Ապրիլի 2024
Հայաստանն ու Չեխիան քննարկում է ռազմատեխնիկական համագործակցությունը
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
18:31
24 Ապրիլի 2024
Այսօր կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդենն ուղերձ է հղել ապրիլի 24–ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու իր խոստումը
16:42
24 Ապրիլի 2024
«Քո պապերը սպանել են իմ պապերին»․ Արամ Ա–ն պատասխանել է Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները