36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք շրջաններում
09.12.2024,
17:28
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 4 վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք շրջաններում
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 4 վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք շրջաններում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր.Լուսավորիչ Բ/Կ, Պաշտպանության նախարարության շենքի,
- Նորք-Մարաշ վարչական շրջանի,
- Ավան վարչական շրջանի,
- Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների:
- Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի,
- Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի, :