31,6 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանների հիմնանորոգման համար
22.09.2022,
12:32
31,6 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանների հիմնանորոգման համար
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 31,6 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարության երկու մասնաշենքերի 12 սանհանգույցների հիմնանորոգման համար։
Նման որոշում է ընդունվել այսօր կառավարության նիստի ժամանակ։
Ինչպես նշվում է որոշման մեջ, էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ անհրաժեշտ է հիմնանորոգել՝ պայմանավորված խողովակաշարերի վատթարագույն վիճակով, և բացի այդ, յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար (արական և իգական սեռի աշխատակիցները սանհանգույցները օգտագործում են ըստ կենտ և զույգ հարկաբաժինների): Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում։
Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գանձապետական մուտքային հաշվին առկա գումարից 31 664.2 հազ. դրամը ուղղել բյուջե:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին բարվոք աշխատանքային պայմաններով:–0–